Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը

13:00, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան մտադիր է բացվել այդ օրը՝ առաջարկելով հանգստանալու հնարավորություն այլ երկրներում: Փորձենք դա անել միասին»,-ասել է Դի Մայոն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինքն արդեն աշխատում է Ավստրիայի և ԵՄ անդամ այլ երկրների հետ:

Ընդգծելով Իտալիայի համար միջազգային զբոսաշրջության հնարավորությունը՝ ԱԳ ղեկավարը կարևոր է համարել միանման կանոնների սահմանումը երկրի բոլոր շրջաններում՝ օտարերկրացիներին չապակողմնորոշելու համար:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիան և ԵՄ անդամ այլ երկրներ ակնկալում են հունիսի 15-ին հանել ուղևորության վտանգի հետ կապված նախազգուշացումը:


© 2009 ARMENPRESS.am