Նադալն առաջին մարզումն է անցկացրել կորտում  

12:30, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առաջին մարզումն է անցկացրել կորտում կարանտինից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանացին մարզումն անցկացրել է Մալյորկայում գտնվող իր ստեղծած ակադեմիայում: «Ուրախ եմ վերադառնալ մարզումներին, նաև ուրախ եմ երեխաների համար, ովքեր նույնպես կարող են մարզվել»,-սոցցանցերի իր էջում գրել է Նադալը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել, ընդհատվել և հետաձգվել են մի շարք մրցաշարեր, ինչպես նաև «Մեծ սաղավարտի» մի քանի մրցաշար: Մարզիկները գտնվում են մեկուսացման մեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am