Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին առայժմ ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից

16:19, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ վարչապետը հիշեցրել է՝ ԱՀԿ-ն դեռ հանգստավայրերում կարանտինի սահմանափակումները հանելու խորհուրդ չի տվել:

«Արտերկրներում համավարակով պայմանավորված իրավիճակը տարբեր է, ոչ ոք չի կարող երաշխավորել հանգստացողներին պաշտպանություն վարակից»,-ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ առավել անվտանգ է հանգիստն անցկացնել հայրենիքում: Վարչապետի խոսքով, բազմաթիվ երկրներում տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեն զբոսաշրջությունն ու դրա հետ կապված ոլորտները: Եվ որոշ երկրներ արդեն հայտարարում են սահմանափակումների մեղմացման մասին և բացել են հանգստավայրերը:


© 2009 ARMENPRESS.am