Պրեմիեր լիգայի ակումբներն անցնում են խմբային մարզումների    

15:26, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում հերթական քայլն են կատարել Պրեմիեր լիգայի վերսկսման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է Mirror-ը, կառավարությունը թույլատրել է ակումբներին անցնել ընդհանուր մարզումների` խմբերով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են վերսկսել խմբային մարզումները: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am