Բռնցքամարտիկներն Աբովյանում բացօթյա մարզում են անցկացրել  

14:21, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ 10 օրը մեկ բացօթյա մարզում է անցկացնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեհրաբյանը փաստեց, որ մարզիկները հիմնականում մարզվում են իրենց անհատական մարզիչների մոտ, սակայն պարբերաբար անցկացնում են ընդհանուր մարզում բնության գրկում, այնուհետը Աբովյանի մարզաբազայի դահլիճում` սոցիալական հեռավորություն պահպանելով:

«Ես հետևում են նրանց մարզումներին, ովքեր առաջիկայում պետք է մասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Աբովյանում կայացած այս մարզումն էլ բնության գրկում էր` պահանջված կանոնների պահպանմամբ»,-ասաց մարզիչը: Մարզիկներն իրենց մարզումները կշարունակեն կազմակերպել անձնական մարզիչների հետ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լոնդոնում ընթացող վարկանիշային մրցաշարը ընդհատվեց և հետաձգվեց անորոշ ժամանակով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am