Նոր Զելանդիայի վարչապետի հեռուստատեսային ելույթի ժամանակ երկրաշարժ է գրանցվել

14:13, 25 Մայիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր Զելանդիայում վարչապետ Ջասինդա Արդերնի հեռուստատեսային ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցել երկրաշարժ։
«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ չնայած ցնցումներին, վարչապետն իրեն չի կորցրել և հումորով է արձագանքել։
Վարչապետի ելույթի այդ հատվածի տեսագրությունը լրագրողը հրապարակել է «Թվիթեր»֊ի իր էջում։
Կադրերի մեջ երևում է, թե ինչպես է ցնցվում շենքը, որտեղ գտնվում էր վարչապետը։
«Մեզ մոտ այստեղ ոչ ուժեղ երկրաշարժ է, Ռայան, թեթև ցնցում։ Եթե դու տեսնում ես, իմ հետևում առարկաները ցնցվում են»,֊ասել է վարչապետը հարցազրույցը վարող Ռայան Բրիջին՝ ավելացնելով, որ կարող է շարունակել հարցազրույցը։
Հաղորդվել է, որ տեղի է ունեցել 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տևել են 30 վարկյան։

© 2009 ARMENPRESS.am