Շախմատի պատանեկան ԱԱ-ը հետաձգվել են
15:45, 23 Մայիս, 2020ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի պատանեկան մի շարք տարիքային առաջնությունները հետաձգվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռումինական Մամայա քաղաքում սեպտեմբերի 7-20-ն նախատեսնված Մ14, Մ16 և Մ18 տարեկանների 2020թ աշխարհի առաջնություններ հետաձգվելեն: Հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Անցկացման հիմնական ժամկետները հայտնի չեն:
Դեռևս մարտին հայտնի էր դարձել, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չիանցկացվի: Համաշխարհային Օլիմպիադան պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանիմայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:
Ավելի վաղը հաստատվեց, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
© 2009 ARMENPRESS.am