«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը

10:30, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Ավտոբուսներից մեկում փնտրում եմ ալկոգել հեղուկ, որը պետք է լինի սրահում: Չեմ գտնում: Հարցնում եմ վարորդին:

-Է՛ն է,- մատնացույց է անում ավտոմեքենայի հողմապակուն հենված, «պառկած» շիշը:

-Բայց չէ՞ որ այն պետք է լինի սրահում տեղադրված,- ասում եմ:

-Ես ինչու՞ պիտի գրպանիցս փող տամ ամեն օր ալկոգել առնելու համար,- վրդովված պատասխանում է վարորդը:

-Իսկ ինչու՞ Դուք պիտի առնեք...

-Բա ո՞վ, սա իմ սեփական մեքենան է:

Ձրույցն ընդհատվում է, իմ իջնելու կանգառում ենք: Ձրույցն ընդհատվում է, սակայն մնում է հարցը. ինչպե՞ս է իրականացվում մասնավոր ընկերությունների սպասարկած երթուղիներում ախտահանիչ նյութերով ապահովումը, դա ու՞մ պարտականությունն է: Հավանաբար, այստեղ խնդիր կա վարորդի եւ տնտեսավարող ընկերության միջեւ»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am