«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է

21:32, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին իրականացնում է նաեւ ծածուկ ծառայություն` անկարգ վարորդներին «սանձելու» նպատակով: Երթեւեկությունը վերահսկվում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմեքենաներով:

Ճանապարհապարեկային ծառայությունը տասնամյակներ ի վեր ունի ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն եւ երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այդպիսի ծառայություն: Դեռեւս խորհրդային շրջանում ներքին գործերի նախարարի հրամանով ամրագրված էին ծածուկ ծառայության իրականացման կարգը, ձեւերը: Վերջին անգամ 2006 թ. կառավարության որոշմամբ կրկին ամրագրվեցին ծառայության իրականացման կարգը եւ ձեւերը: Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` շեշտելով, որ ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթեւեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

«Այսօր դրա արդարացի պահանջը կա: Օրինակ, մերժելի, անընդունելի արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, եւ մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլեւս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,- ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին ի պատասխան ասաց Ա. Խաչատրյանը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2009 ARMENPRESS.am