Լա լիգան կվերսկսվի հունիսին

12:05, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են այդ երկրի ԶԼՄ-ները: Լա լիգան, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կշարունակվի հունիսի 12-ին: Այդ մասին ակումբներին պաշտոնապես կտեղեկացվի մայիսի 28-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:    

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am