Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով

12:02, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այսպիսով, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում 10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99 հազար 825 մարդ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 7 հազար 144, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 150-ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 249: Օրվա կտրվածքով մահվան այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում վարակի բռնկումից ի վեր:


© 2009 ARMENPRESS.am