Բուլղարիան սահմանները բացել է ԵՄ-ի և Շենգեն գոտու քաղաքացիների համար

11:30, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Բուլղարիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածման հետ կապված, մարտին փակել էին սահմանները: Բուլղարիայի քաղաքացիները, այլ երկրների դիվանագետները, երկիր երկիր մուտք գործելիս ստիպված 14-օրյա կարանտին էին անցնում:

Այժմ 14-օրյա կարանտինային ռեժիմի պայմանով Բուլղարիա կարող է ժամանել Եվրոպայի ցանկացած քաղաքացի: Ավելին, եթե Բուլղարիայում մնալու ժամկետը չի անցնելու 7 օրից, ապա կարանտին չի պահանջվի: Նշվում է, որ փաստորեն, խոսքը միջազգային տուրիզմի վերաբացման մասն է, թեկուզ կարճաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուլղարիան պայմանավորվել է մեղմացնել սահմանային ռեժիմը հարևան երկրների հետ:


© 2009 ARMENPRESS.am