Բունդեսլիգան կմեկնարկի մեկ րոպե լռությամբ

21:13, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի հաջորդ տուրը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Ակցիան նվիրված է կորոնավիրուսի ընթացքում մահացած անձանց: Ֆուտբոլիստներն էլ կկրեն սգո թևկապեր:

Մայիսի 21-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 113 հազարիցԿորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 330 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 039 հազար 698 մարդ:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am