Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

16:15, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի եւ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am