Արցախում մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

10:29, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում  մայիսի 21-ին մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-,­ը նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն հաշվիչ հանձնախումբը և մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը։


© 2009 ARMENPRESS.am