Չեխիայի Սենատը երկու աշխարհամարտերի ոճրագործությունների թվում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

22:30, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։


© 2009 ARMENPRESS.am