«Սանրվածք գործողություն». Միչիգանում վարսավիրները դուրս կգան բողոքի ակցիայի

15:29, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: «Սանրվածք գործողություն» ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ կմասնակցի 25-30 մարդ: Նրանք պատրաստ են անվճար կտրել մազերը, լավ տեսքի բերել շներին, կատարել մերսում:

«Մշտապես նշվում է, որ ծայրահեղ կարևոր բիզնեսը կարող է վերսկսել իր աշխատանքը: Եկամուտ բերող ցանկացած բիզնես միշտ ինչ-որ մեկի համար ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում մարդիկ այնտեղ չեն գնա»,-ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ռոզաննա Պոնկովսկին:

Բողոքի ակցիայի հետ կապված՝ նահանգապետը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ:

«Մենք չենք ցանկանում տուգանքներ նշանակել, սակայն եթե դա պետք է, ապա կարող է տեղի ունենալ»,-ասել է նահանգապետ Գրետհեր Ուիթմերը:


© 2009 ARMENPRESS.am