Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները    

13:49, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին: «Արարատ­73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am