Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում COVID-19-ի տարածման տեմպի լուրջ նվազման մասին

11:11, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի կտրուկ նվազման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ նազում է նկատվում Միացյալ նահանգների ամբողջ տարածքում՝ չհաշված որոշ բացառություններ: Իսկապես, շատ լավ նորություն է»,- այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Թրամփը:

ԱՄՆ-ն շարունակում է վարակվածների թվով աշխարհում մնալ առաջին երկիրը, այստեղ հաստատված դեպքերի թիվը 1,5 մլն է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 281 հազար 752 դեպքով:


© 2009 ARMENPRESS.am