Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում մոտ 150 հակ անասնակեր է այրվել

14:48, 17 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 18:28-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ այրվում է կուտակված անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 21:44-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է անասնակեր (մոտ 150 հակ) և տան տանիքի (մոտ 70 քմ) ասբոշիֆերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։

 

 


© 2009 ARMENPRESS.am