Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Բերքաբերի գնդակոծության վերաբերյալ

21:23, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:

Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

© 2009 ARMENPRESS.am