Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է

12:02, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար հարցը ես եմ զեկուցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը՝ զեկուցելով ճանապարհաշինության վերաբերյալ նախագիծը: 


© 2009 ARMENPRESS.am