Պրեմիերա. Գրիգորի Լեպսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

14:06, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը, որը երկրպագուների բանակ ունի նաև Հայաստանում, երաժշտասերների դատին է հանձնել «Одежда между» երգի հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հասանելի է երգչի «YouTube»-ի պաշտոնական էջում:

Տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Զաուր Զասեևն է, օպերատորը՝ Անտոն Զենկովիչը:  Հոլովակում նկարահանվել են դերասաններ Վիկտորիա Օդինցովան և Կիրիլ Դիցեվիչը:

Օրեր առաջ Գրիգորի Լեպսը թողարկել է «Разведка боем» ալբոմը, որում յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացրել է Վլադիմիր Վիսոցկու երգերը: Նա սկավառակի շնորհանդեսով շնորհավորել է վետերաններին և բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ երգչի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


© 2009 ARMENPRESS.am