Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

16:09, 12 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am