Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

15:24, 11 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը»,- ասաց Քոչարյանը:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am