Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար

14:16, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին: Նա տեղեկացրել է, որ մայիսի 11-ին իրավապահները վերահսկելու են գործընթացը և հետևելու են, որ ուղևորները դիմակով լինեն: Խիստ վերահսկողություն է լինելու երկաթուղային կայարաններում ու մետրոյում:

Նշվում է, որ առաջին օրը ուղևորներին անվճար տրամադրվելու են պաշտպանիչ միջոցներ: Դրա համար գնվել է 9.5 մլն մեկանգամյա օգտագործման դիմակներ: Առայժմ գործատուի կողմից տրված թերթիկի բացակայության պարագայում տուգանքներ չեն լինի:


© 2009 ARMENPRESS.am