Գարիկն ու Սոնան նորովի են մեկնաբանել «Գարուն ա» ստեղծագործությունը

13:11, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հայկական ժողովրդական երգերը հաճախ են հնչում տարբեր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Բացառություն չէ «Գարուն ա» ստեղծագործությունը, որին անդրադարձել են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը դուետի մեկնաբանությամբ հասանելի է համացանցում:

Գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, բաս կիթառահարը Դավիթ Պարոնիկյանն է, կիթառահարը՝ Գարիկ Պապոյանը, հարվածային գործիքներ է նվագում Դավիթ Գևորգյանը:

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ & Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա հիթ»:


© 2009 ARMENPRESS.am