Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա օլիմպիական ոսկե մեդալ

12:36, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա ոսկե մեդալ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր տեղեկություններով, առաջին տեղը զբաղցրած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարությունյանն այդ մասին նշեց՝ հանրապետությունում դպրոցների և մարզադպրոցների վերանորոգման, կառուցման նախագծի քննարկման ժամանակ։ Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզում կառուցել ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ։ Նման խնդրանքով նախարարությանը դիմել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մինչև 105 կգ քաշային կարգում երկամարտի 417 կգ արդյունքով նվաճել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալը` առաջ թողնելով միայն Ռուսլան Նուրուդինովին, որը 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Սպորտային արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը հաստատել էր, որ ուզբեկ ծանրորդը 2012 թվականին դոպինգ էր ընդունել:


© 2009 ARMENPRESS.am