Տիգրան Ավինյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին

13:26, 6 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, այսինքն գիտեմ՝ երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից է, որը բազմաթիվ կայքեր տարածեցին։ Ես կարծում եմ` սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ, և հուսով եմ, որ այդ առումով անդրադարձ կունենանք»,- ասաց փոխվարչապետը։

Լրատվամիջոցներում ավելի վաղ տարածվել էր տեղեկություն, թե փոխվրչապետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տալու: Սակայն նրա մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր լուրերը:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am