Գերմանիայում բացվել են վարսավիրանոցները, թանգարանները, կենդանաբանական այգիները

16:12, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա սահմանափակումները մեղմելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ մայիսի 4-ին դաշնային բազմաթիվ երկրամասերում թույլատրվել է վերաբացել վարսավիրանոցները, կրոնական հաստատությունները, հազարավոր դպրոցականներ վերադառնում են դպրոցներ:

Բազմաթիվ քաղաքներում բացվել են թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիները և բուսաբանական այգիները: Սաքսոնիա-Անհալթ երկրամասում թույլատրվում է մինչև հինգ անձի հավաքվելը, եթե պահպանվելու է 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Որոշ երկրամասերում թույլատրվել է բացել առևտրի կենտրոնները: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացումն ուղեկցվում է անվտանգության կանոնները խիստ պահպանելու ցուցումով ու գործընթացի վերահսկողությամբ:


© 2009 ARMENPRESS.am