Ավետիք Էլոյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

20:56, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին փոխվարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Մինչ փոխվարչապետի խորհրդական նշանակվելը՝ Էլոյանը զբաղեցնում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am