Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 983-ով

14:52, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 30-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 983-ով՝ դառնալով 94 հազար 640: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 976 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 312-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 75 հազար 103 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 463 295 անձ:


© 2009 ARMENPRESS.am