Սամբոյի ֆեդերացիան անժամկետ հետաձգել է բոլոր միջազգային մրցաշարերը

13:35, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է միջազգային բոլոր մրցաշարերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարերի հետաձգումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Դեռևս հայտնի չէ, թե մրցաշարերը երբ կսկսվեն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը, թենիսի բոլոր մրցաշարերը՝ ներառյալ Մեծ սաղավարտի մի քանի մրցաշար: Պանդեմիայի պատճառով դադարեցված են եվրոպական երկրների ֆուտբոլի ազգային գրեթե բոլոր առաջնությունները` բացառությամբ Բելառուսի:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am