Կրթության փորձագետը խնդիր է տեսնում բուհ ընդունվելու համար ընդամենը 1 քննություն հանձնելու հարցում

12:17, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը միանշանակ ճիշտ է համարում այս տարի դպրոցներում փոխադրական քննությունների չեղարկումը, սակայն խնդիր է տեսնում բուհ ընդունվելու համար ընդամենը 1 քննություն հանձնելու հարցում: Այս մասին Սերոբ Խաչատրյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Ցանկալի էր, որ քննությունների թիվը շատ լիներ, բայց նախարարությունը որոշեց գնալ փոքր ռիսկերի ճանապարհով: Այս իմաստով մոտեցումը հասկանալի է, բայց այս դեպքում խնդիրներ լինելու են ի տարբերություն փոխադրական քննությունների, որոնց չեղարկումը որոշ չափով կազդի կրթության որակի վրա, այստեղ, բացի կրթության որակի հարցից, նաև կարող են խնդիրներ առաջանալ: Օրինակ՝ հատկապես օտար լեզուների գրավոր քննությունների ժամանակ մեծ թվով դիմորդներ ստանում են առավելագույն միավոր, այստեղ խնդիր է առաջանալու, թե ովքեր նրանցից պետք է անվճար սովորեն»,- ասաց Խաչատրյանը:
Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք նաև հեռավար ուսուցման, փոխադրական քննությունների չեղարկման, կառավարության ընդունած՝ ուսանողների աջակցման ծրագրի և այլ թեմաների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am