Ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 9-ին կիրականացնեն ցուցադրական թռիչքներ

15:41, 28 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մասին:

 «Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին ժամը՝ 10։00-ին Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ Ինքնաթիռների թռիչքները  կլինեն զորամասերում արարողակարգային միջոցառումների հետ զուգահեռ»,- հայտնել է Դվորնիկովը։

Միջոցառմանն ընդհանուր առմամբ ներգրավվելու են 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։


© 2009 ARMENPRESS.am