Հայկ Մարությանը Վահագն Միքայելյանին և Նարեկ Չախոյանին պարգևատրեց ոսկե մեդալներով

11:53, 28 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Վահագն Միքայելյանը և Նարեկ Չախոյանը պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրանց հանձնեց մեդալները և շնորհակալություն հայտնեց նման աշխատանք կատարելու համար։

«Նրանք երկար տարիներ ապահովել են ապրիլի 24-ին Երևան քաղաքում անցկացվող միջոցառումների գեղեցիկ լինելը։ Շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների և որակյալ աշխատանքի համար»,- նշեց Մարությանը։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am