Ադրբեջանի բանկային համակարգը փլուզվեց

15:10, 27 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում է մտցրել երկրի չորս դրամատներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած հայտարարությունը, Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։

© 2009 ARMENPRESS.am