Հայաստանում 117-ով նվազել է ՃՏՊ-ների թիվը

17:46, 20 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է 225 ՃՏՊ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«2020 թվականին տեղի ունեցած ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 342 ՃՏՊ, ինչի պատճառով զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 117-ով քիչ ՃՏՊ, 2-ով քիչ մահ, 162-ով քիչ մարմնական վնասվածք»,- նշեց Մհրյանը։

Նրա խոսքով՝ 225 ՃՏՊ-ից 93-ը տեղի է ունեցել Երևանում, ինչի արդյունքում զոհվել է 1 մարդ, իսկ 137-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am