Տիգրան Բալայանն ակնկալում է սերտ աշխատանք Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանի հետ

14:04, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Նիկո Սխեմերսին Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելուն:

«Ուրախ եմ տեղեկանալ, որ Նիդերլանդների կառավարությունը որոշել է փորձառու դիվանագետ Նիկո Սխեմերսին նշանակել Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան։ Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ում գրառում է կատարել դեսպան Տիգրան Բալայանը:

 


© 2009 ARMENPRESS.am