ԱԺ շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

13:27, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում։ Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»,- գրել է Գալստյանը:


© 2009 ARMENPRESS.am