Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին

14:45, 15 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։


Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am