Ucom-ի պարզաբանումը ընկերության աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին ուղարկված նամակի վերաբերյալ

09:40, 14 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է ընկերության աշխատակիցների կողմից ԶԼՄ-ներին ուղարկված նամակը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության պարզաբանումը․

«Ucom-ի աշխատակիցներից նամակ է ուղարկվել ԶԼՄ-ներին՝ «Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել» վերտառությամբ։

Այդ առիթով պարզաբանում ենք.

Չփորձելով անդրադառնալ մանրամասնություններին, չանձնավորելով այս ամենը, վերահաստատում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն ունի կառավարման հիմնական երեքմարմին՝ Բաժնետերերի ընդհանուր ժողով, Տնօրենների խորհուրդ (այսուհետ Խորհուրդ), Գործադիր մարմին (գլխավոր տնօրեն)։

Սույն հայտարարությանը կից ուղարկվում է Բաժնետերերի Հիմնադիր ժողովի (25 դեկտեմբերի, 2019թ.) որոշման քաղվածքը՝ ընկերության Խորհրդի անդամների մասով, ինչպես նաև կանոնադրության քաղվածքը՝ Խորհրդի հիմնական գործառույթի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերության խորհրդի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրության 14.2 կետով։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածումից, որը կարող է անզգուշությամբ բերել անկայունություն և քաոտիկ իրավիճակների»։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am