Project LA-ը հրապարակել է «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» նոր ստեղծագործությունը

16:11, 13 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Պարույր Սևակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը երկրպագուներին է ներկայացրել «Մա՛րդ եղեք, մարդի՜կ…» գործը: Որպես մենակատար նախագծում հանդես է եկել Գոռ Սուջյանը:

Բանաստեղծությունը Պարույր Սևակինն է, երգի երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է:

Project LA  նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Project LA-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

 

 

 


© 2009 ARMENPRESS.am