Տաջիկստանը փակել է սահմանը օտարերկրացիների համար. ՏԱՍՍ

14:39, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար՝ նպատակ ունենալով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը:  

«Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու համար արտակարգ դրության միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների ելքն ու մուտքը երկրի բոլոր սահմանային անցակետերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է կառույցը, այս սահմանափակումները չեն առնչվում Տաջիկստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


© 2009 ARMENPRESS.am