«Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի 6 անդամ հեռացել է թիմից  

12:48, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի 6 անդամ հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիմում են ներկայացրել փոխնախագահներ Էմիլի Ռուսոն և Էնրիկե Տոմբասը և  տնօրեններ Խոսեպ Պոնտին, Սիլվիո Էլիասը, Մարիա Տեյշիդորին և Ժորդի Կալսամիլան:

Խորհուրդը հրաժարականները մեկնաբանել է՝ ասելով, որ հասել են այն կետին, որտեղ չեն տեսնում ակումբի կառավարելու հետագա ձևը:


© 2009 ARMENPRESS.am