Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել «Բարսելոնա»

16:09, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը` մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը. «Ես առաջարկներ ստացել եմ շատ մեծագույն ակումբներից, որոնց հարգում եմ: Նրանց թվում է նաև «Բարսելոնա»-ն: Բայց երբեք չեմ տեղափոխվի «Բարսելոնա»: Նպատակ ունեմ մնալու Դորտմունդում»:

Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիա»-ում է 2012 թվականից: Նա ակումբի կազմում մասնակցել է 182 հանդիպման և համարվում է թիմի ավագը:


© 2009 ARMENPRESS.am