ԱԱԾ-ն քննչական միջոցառումներ է իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում

15:59, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հավելելով, որ մանրամասները առաջիկայում կներկայացնեն։
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելք ու մուտքը դադարեցվել է։

Կարեն Խաչատրյան


© 2009 ARMENPRESS.am