Ֆուտբոլիստների շուկայական արժեքի կորուստը կազմել է 9,22 միլիարդ եվրո  

12:30, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերները կորցրել են մոտ 9,22 միլիարդ եվրո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarkt-ը: Ըստ կայքի, ֆուտբոլային ակումբների եկամուտներն անհավանական անկում են ապրես կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ ամենաթանկ ֆուտբոլիստն աշխարհում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է` 180 միլիոն եվրո:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ֆուտբոլի մի շարք ներքին առաջնություններ:


© 2009 ARMENPRESS.am