Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության միջոցների վրա արգելանք չի կիրառվի

12:24, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրության հաղթահարմանն ուղղված քաղաքացիների սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու Կառավարության ջանքերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am