Գիշերվա ցուրտ եղանակից գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել

12:14, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 9-ի գիշերը հանրապետությունում արձանագրված ցուրտ եղանակից գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։ «Վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը։


© 2009 ARMENPRESS.am